Կարևոր իրադարձություններ

Մակրոնը կոչ է արել ավելի քիչ այցելել տարեց մարդկանց

06 Մարտ, 2020 17:00
Մակրոնը կոչ է արել ավելի քիչ այցելել տարեց մարդկանց

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին կոչ արեց կորոնավիրուսի պատճառով հնարավորինս քիչ այցելել ծերերին. հայտնում է Ռիա Նովոստին:

«Այս համաճարակի ժամանակ նախ և առաջ անհրաժեշտ է առավելագույնս սահմանափակել այցերը:
Եվ ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին ունենալ պատասխանատվության զգացում, կատարել այդ զոհաբերությունը:

Գիտեմ, որ երբեմն դժվար է, բայց պետք է փորձել առավելագույնս խուսափել մեր ծեր մարդկանց այցելելուց»,-
ասաց Մակրոնը, ում ելույթը ծերանոցում հեռարձակվեց BFMTV- ի կողմից:

 

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին