Կարևոր իրադարձություններ

ԵՄ դիվանագիտական կորպուսի ղեկավարը նախատեսում է այցելել Դոնբաս

06 Մարտ, 2020 16:50
ԵՄ դիվանագիտական կորպուսի ղեկավարը նախատեսում է այցելել Դոնբաս

ԵՄ դիվանագիտական կորպուսի ղեկավար Բորելը հայտարարել է, որ նախատեսում է առաջիկա շաբաթներին այցելել Դոնբաս. հայտնում է Ռիա Նովոստին:

«Ես պլանավորում եմ Դոնբաս մեկնել հաջորդ երկուշաբթի կամ էլ դրան հաջորդող երկուշաբթի», - ասաց նա Զագրեբում տեղի ունեցող Արտաքին գործերի նախարարների խորհրդի մամուլի ասուլիսում, որը հեռարձակվեց ԵՄ ծառայությունների կողմից:
Ավելի վաղ նա ասել էր, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ այցելել Ռուսաստան:
«Դա չի նշանակում վաղը: Իմ առաջիկա երկու ամիսների օրակարգը լի է», - ավելացրեց Բորելը: «Նախ պետք է գնամ Ուկրաինա»:

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին