Կարևոր իրադարձություններ

Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա երեխան խնամքի կենտրոնում երբևէ չի եղել․ սոցապ նախարարությունը և Շիրակի մարզպետարանն՝ ի պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ

06 Մարտ, 2020 15:19
Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա երեխան խնամքի կենտրոնում երբևէ չի եղել․ սոցապ նախարարությունը և Շիրակի մարզպետարանն՝ ի պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ

Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Պետրոսյանն իր էջում գրել է․ «Ընտանեկան բռնության դեմ ԱԺ ամբիոնից բոցաշունչ ելույթներ ունեցող «Իմ քայլի» պատգամավորներին հարցրեք՝ տեղյա՞կ են, որ էս պահին ծայրահեղ ծանր վիճակում ու արհեստական շնչառական սարքով շնչող 13-ամյա երեխան ընտանիք էր վերադարձել իրանց սրտի նախարար Զառա Բաթոյին «փառահեղ» որոշման արդյունքում: Քանի որ վերջինս սորոսականների լոբբինգով փակեց խնամքի կենտրոնները՝ երեխեքին վերադարձնելով անբարենպաստ ընտանիք:
ով ա պատասխան տալու կատարվածի համար՞՞՞՞՞ Նախարար ա, մի բառ ասելա՞ կատարվածի մասին»:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանից, վերջինս արձագանքեց․ «Այդ երեխան երբևէ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող որևէ խնամքի կենտրոնում երբևէ չի եղել։ Սա ակնհայտ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկությունը է»։

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ՝ Լիլիթ Գորգինյանը Shabat.am-ի հետ զրույցում հերքեց, որ երեխան խնամքի կենտրոնում երբևէ եղել է․ «Երեխան հաստատությունում երբևէ չի խնամվել, եղել է ընտանիքի երեխա։ Ընտանիքի սոցիալական պայմանների մասին որևէ բան չեմ կարող ասել, քանի որ ընտանիքը չի եղել բաժնի տեսադաշտում, տնային այցելություններ չեն արվել»,- ասաց նա։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին