Կարևոր իրադարձություններ

Մարտակերտի անհետ կորած բնակչուհուն հայտնաբերել են Երևանում

06 Մարտ, 2020 15:35
Մարտակերտի անհետ կորած բնակչուհուն հայտնաբերել են Երևանում

Փետրվարի 29-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1988թ. ծնված Սոնա Խաչատրյանի 2019թ. դեկտեմբերի սկզբներին անհայտ կորելու մասին:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվության բաժնից, ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների, ԱՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Սոնա Խաչատրյանը հայտնաբերվել է ՀՀ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկում։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին