Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն ողջունել է հրադադարի ռեժիմը Իդլիբում

06 Մարտ, 2020 12:29
ԵՄ-ն ողջունել է հրադադարի ռեժիմը Իդլիբում

ԵՄ դիվանագիտական կորպուսի ղեկավար Բորելը ողջունեց Մոսկվայում կայացած ռուս-թուրքական գագաթնաժողովի նախօրեին ընդունված սիրիական Իդլիբում հրադադարի մասին որոշումը և խոսեց Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին. հայտնում է Ռիա Նովոստին:

«Իհարկե, ես ուրախ եմ հրադադարի համար: Սա լավ նորություն է, սա հումանիտար օգնության նախապայմանն է: Մենք կտեսնենք, թե ինչպես է այն աշխատում », - ասաց Բորելը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ շտկելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, Եվրոպական արտաքին ծառայության ղեկավարը շեշտեց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց հիման վրա անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ:

«Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ: Կան շատ հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք: Իրականում, այդ պատճառով էլ մենք այսօր այստեղ ենք», - պարզաբանեց Բորելը:

 

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին