ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վաշինտոնում հանդիպում եմ ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ: Քննարկել ենք «Իմ քայլը» Հիմնադրամի գործունեության շրջանակում համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը, մարզային մշակութային կենտրոնների հզորացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը միտված ծրագրերը»։