Կարևոր իրադարձություններ

«Երկուսին թույնել են, մեկի փորը դանակով բացել». դաժան հաշվեհարդար կենդանիների հանդեպ

06 Մարտ, 2020 11:00
«Երկուսին թույնել են, մեկի փորը դանակով բացել». դաժան հաշվեհարդար կենդանիների հանդեպ

Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և հաշվեհարդարի դեպքերը շարունակվում են: Այս անգամ ահազանգում են «Քյուպիդ Կացարան»-ի հիմնադիրներ Մուշեղ Չագլասյանն ու Արմինե Հովհաննիսյան:

EcoNews.am-ի  հետ զրույցում Մուշեղ Չագլասյանը նշեց. «Փոքր հողատարածքի վրա 6 շուն էինք պահում: Երեկ եկանք, տեսանք երկուսին թույնել են, այսօր էլ՝ մեկի փորը դանակով բացել են ու գնացել: Երեկ էլ եմ դիմել ոստիկանություն, այսօր էլ եմ կանչել: Կենդանուն նույն ձեւով թողել, գնացել են: Մեր տարածքը փակ է, պարսպով է, մտել են մեր տարածք և այդ ամենն արել»:

Հարցին՝ արդյո՞ք շներն ինչ-որ մեկին անհանգստություն են պատճառել, վերջինս պատասխանեց. «Հարևանները մի քանի անգամ բողոքել են հաչոցներից ու երևի որոշել են սենց բան անել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին