Կարևոր իրադարձություններ

Ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացներում ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել

06 Մարտ, 2020 10:33
Ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացներում ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ:

ՊՎԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին