Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

06 Մարտ, 2020 10:27
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 08:30-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին