Կարևոր իրադարձություններ

Փոփոխություններ՝ ՔԿՀ-ների ղեկավար կազմերում. «Փաստ»

06 Մարտ, 2020 09:28
Փոփոխություններ՝ ՔԿՀ-ների ղեկավար կազմերում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով, իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու քրեակատարողական հիմնարկներում, մասնավորաբար՝ կտրուկ փոփոխություն են ցանկանում իրականացնել ՔԿՀ ղեկավար կազմում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, անհատական քննարկումներում կարծիք է շրջանառվում, որ այս ոլորտում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարը շատ լուրջ, հետևողական, բայց և զգուշավոր աշխատանք է պահանջում: Մյուս կողմից՝ անհրաժեշտություն կա փոխել քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր մթնոլորտը, դատապարտյալների կենսապայմաններն ու կենսակերպը:

Ի դեպ, մեր զրուցակիցը նշում էր, որ «նախկին կոռումպացված իշխանությունների մնացորդները» առանցքային տեղ են գրավում այս ոլորտի ղեկավար կազմերում, ինչը իշխանությունների համար ևս մեկ խթան է լուրջ փոփոխություններ իրականացնելու։ Թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություն ստացվեց, որ արդեն երկու ՔԿՀ-ում փոփոխություն է եղել: Սպասվում է շարունակություն»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին