Կարևոր իրադարձություններ

ԱԺ լսումների քանակական արգելքը կվերացվի՞. «Ժամանակ»

06 Մարտ, 2020 09:13
ԱԺ լսումների քանակական արգելքը կվերացվի՞. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում և խմբակցություններին հնարավորություն տալ մեկի փոխարեն, յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում կազմակերպել 3 խորհրդարանական լսումներ:

Ընդհանրապես ճիշտ կլինի, որ խորհրդարանական լսումների կազմակերպման քանակական արգելքը վերացվի, որովհետև դրանք նյութական ռեսուրսներ չեն պահանջում, բայց ապահովում են հանրության և քաղաքացիական սեկտորի ակտիվ մասնակցությունը օրենսդրական աշխատանքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին