«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի համակիրները բացարձակ ոգևորված չեն վերջինիս` Սամվել Բաբյանի հետ համագործակցությամբ։ Բանն այն է, որ Մասիսը, խառնվելով Սյամոյի արկածախնդիր, մի քանի անգամ դատվածության «սինդրոմին», կարող է կորցնել իր «ցիվիլ» մարդու համբավը, մանավանդ որ «կոմանդույուշչին» ու իր կողմնակիցները չեն երկնչում իրենց ու Մասիսի «դուխի» առավելություններից այստեղ-այնտեղ խոսելու գայթակղությունից:
Սակայն Սյամոյի` Ռուսաստան մուտքի արգելափակման հետ կապված լուրերը փլուզել են նաև այդ միֆը, և հիմա երկուսն էլ հայտնվել են կոտրված տաշտակի առաջ` ամենքը յուրովսանն»: