Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը ստացել երկրից դուրս գալու թույլտվություն. «Հրապարակ»

06 Մարտ, 2020 08:03
Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը ստացել երկրից դուրս գալու թույլտվություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով նախորդ օրը մեկնել է Բրյուսել, ուր հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Նրա հետ են նաեւ Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը:

Ինչպե՞ս է շրջանցել Սերժ Սարգսյանը չբացակայելու մասին ստորագրություն-խափանման միջոցը՝ հարցրինք նրա պաշտպան Ամրամ Մակինյանին։

«Իրավակարգավորումը ենթադրում է, որ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության հնարավոր չէ երկրից դուրս գալ. քանի որ երրորդ նախագահն ունեցել է նախապես պլանավորված աշխատանքային այց, օրենքով սահմանված կարգով դիմել ենք վարույթն իրականացնող մարմին` երկրից դուրս գալու թույլտվություն ստանալու համար՝ ստացել ենք»: Կարող էին թույլ չտալ։ «Մենք հիմնավորել էինք այցի նպատակը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին