Կարևոր իրադարձություններ

Գանգուղեղային փակ վնասվածք ստացած երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ռեանիմոբիլ է մեկնել Գյումրի

05 Մարտ, 2020 23:57
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Գանգուղեղային փակ վնասվածք ստացած երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ռեանիմոբիլ է մեկնել Գյումրի

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»:

Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի, երեխային Երևան տեղափոխելու նպատակով։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Փոքրիկի առողջության մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին