Կարևոր իրադարձություններ

Հարդենը ցանկանում է կարիերան ավարտել «Հյուսթոնում»

16 Հոկտեմբեր, 2015 22:55
Հարդենը ցանկանում է կարիերան ավարտել «Հյուսթոնում»

«Հյուսթոն Ռոկետսի» առանցքային բասկետբոլիստներից Ջեյմս Հարդենը հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել ներկայիս թիմում:

-Ինձ մոտ ամեն ինչ լավ է: Ունեմ այն ամենը, ինչի մասին կարող էի միայն երազել: Աշխատավայրս պարզապես հրաշալի է, ինձ դուր են գալիս շրջապատիս մարդիկ: Երկրպագուներն էլ սիրում են ինձ և միշտ աջակցում են:

Անխոս, մտադիր եմ մինչև կարիերայիս ավարտը խաղել «Հյուսթոնում»: Կարիերաս հաստատ այստեղ պետք է ավարտեմ,-Հարդենի խոսքը մեջբերված է «Houston Chronicle»-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին