Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական սահմանապահ զորքերը Տավուշի հատվածում կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից․ Արծրուն Հովհաննիսյան

05 Մարտ, 2020 23:41
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական սահմանապահ զորքերը Տավուշի հատվածում կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։

Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։

ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։

Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին