Կարևոր իրադարձություններ

Ծեծկռտուք Երևանի կենտրոնում․ 35-ամյա տղամարդը ծեծել է 27-ամյա երիտասարդին․ վիրավորի վիրահատությունը տևել է 3,5 ժամ (տեսանյութ)

05 Մարտ, 2020 23:16
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում․ 35-ամյա տղամարդը ծեծել է 27-ամյա երիտասարդին․ վիրավորի վիրահատությունը տևել է 3,5 ժամ (տեսանյութ)

Երեկ՝ մարտի 4-ին, ժամը 14:15-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում ծեծված քաղաքացուն, կենտրոնի ոստիկանները պարզել են՝ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Կ.-ն է, ով ծեծի է ենթարկվել Ամիրյան փողոցի 13 շենքի բակում՝ ժողովրդին հայտնի դալանի մեջ: Ոստիկանները պարզել են, որ Վազգեն Կ.-ին ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Դավթյանը, ով Վազգեն Կ.-ին ծեծի ենթարկելուց հետո նրան թողել է անօգնական և «գող կատվի» նման դիմել փախուստի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին