Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    521,5
    526,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի նոր համակարգի ներդրման վերաբերյալ

05 Մարտ, 2020 20:17
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի նոր համակարգի ներդրման վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները: Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, դրույքաչափերի փոփոխությունների հնարավոր ազդեցություններին:

Նշվել է, որ առաջարկությունների նպատակն է բարձրացնել հարկման հասցեականությունը: Պատասխանատուներն ընդգծել են՝ փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակել համապատասխան հայեցակարգ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում հնչեցված դիտարկումներն ու կարծիքները:

 

Լրահոս

Դիտել ավելին