Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում գանգուղեղային փակ վնասվածքով հոսպիտալացվել է 13-ամյա մի աղջիկ․ երեխայի 43-ամյա մորը սպանված են գտել

05 Մարտ, 2020 19:33
Շիրակի մարզում գանգուղեղային փակ վնասվածքով հոսպիտալացվել է 13-ամյա մի աղջիկ․ երեխայի 43-ամյա մորը սպանված են գտել

Մարտի 5-ին, ժամը 15․40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Այս մասնի հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։


Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ:

Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:


Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին: Քննությունը շարունակվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին