Կարևոր իրադարձություններ

Արցախից Հայաստան են ուղարկվել կորոնավիրուսի երեք տասնյակից ավելի փորձանմուշ․ Արցախի կառավարություն

05 Մարտ, 2020 19:23
Արցախից Հայաստան են ուղարկվել կորոնավիրուսի երեք տասնյակից ավելի փորձանմուշ․ Արցախի կառավարություն

Արցախում մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝ սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից։


Ընդհանուր առմամբ, ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին