Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք լրատվամիջոցները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին. քննարկում

05 Մարտ, 2020 14:01
Արդյո՞ք լրատվամիջոցները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին. քննարկում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 4-ին Երևանում անցկացվեց «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիա ոլորտում» խորագրով աշխատանքային քննարկում ԶԼՄ-ների խմբագիրներ, լրագրողներ, լրագրողական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման բացման խոսքում ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ Եվրոպական խորհրդի նախարարների խորհուրդը 2018թ. հատուկ հանձնարարական է ընդունել մեդիաթափանցիկության (մասնավորապես, իրական սեփականատերերին բացահայտելու) վերաբերյալ, որը կարող է ուղենշային դառնալ մեդիա ոլորտի բարեփոխումների իրականացման համար։ 

«Այդ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս հասարակությանը վերլուծել եւ գնահատել լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, գաղափարները եւ կարծիքները: Հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ով է ֆինանսավորում այս կամ այն լրատվամիջոցը։ Այդ իսկ պատճառով ԵԽ հանձնարարականը հատուկ պարտավորություն է սահմանում մեդիաների համար` հրապարակելու իրենց իրական սեփականատերերի եւ ֆինանսական աղբյուրների մասին տվյալները՝ այսպիսով պատասխանատու լինելով հանրության առջեւ»,- ասաց Շուշան Դոյդոյանը։ 

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

ԻԱԿ նախագահը հավելեց նաև՝ ռիսկ կա, որ պետությունը կարող է անհարկի միջամտել լրատվամիջոցի աշխատանքին, ուստի մասնագետները շատ հստակ պետք է աշխատեն: 

Քննարկմանը հրավիրված էր նաև միջազգային փորձագետ Փիթեր Լոուն, ով ներկայացրեց ոլորտում բրիտանական փորձը: Մասնագետի խոսքով՝այս ամենը նաև ժողովրդավարության հետ է կապված: 

«Այս գործընթացը մեդիայի համար կարեւոր է հավաստիության եւ վստահելիության առումով, իսկ ներդրողների համար կարեւոր է, թե որտեղ են ներդրում անում»,- ասաց նա:

Աշխատանքային քննարկման մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչները մի շարք խնդիրներ առաջ քաշեցին, որոնց կարող են բախվել, եթե ստիպված լինեն հրապարակել իրենց իրական սեփականատերերին: Նախ նշվեց, թե Հայաստանում կոնկրետ սահմանում չկա, թե որն է համարվում լրատվամիջոց, արդյո՞ք սոցցանցերն ու բլոգները կարող են համարվել լրատվամիջոց, թե՝ ոչ: 

Image may contain: 4 people, people sitting and screen

Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն էլ նշեց, որ մինչ իրական սեփականատիրոջ հարցին անդրադառնալը, նախ պետք է հավասար պայմաններ ապահովել լրատվամիջոցների համար, քանի օր հարկեր վճարող լրատվամիջոցների կողքին կան մակաբույծ կայքեր, որոնց պատասխանատուն հայտնի չէ և որոնց հարկեր չեն վճարում և մյուսներից պակաս ազդեցիկ չեն։ 

ԻԱԿ նախագահը հույս հայտնեց, որ լրատվամիջոցներն իրենք պատրաստ կլինեն հրապարակելու իրենց իրական սեփականատերերի մասին տեղեկությունները՝ դրանով շահելով ընթերցողի վստահությունը:

«Վստահության վրա է հիմնված լինելու գործընթացը։ ԶԼՄ-ն ինքն է հայտարարագրում իր իրական սեփականատիրոջը, ոչ թե մենք պարտադրում ենք, այլ օրենքով նախատեսվում է ընթացակարգ, որ տարին մեկ անգամ լրատվամիջոցները պետք է հրապարակեն, թե ովքեր են եղել ֆինանսավորողները: Իսկ որպեսզի լրատվամիջոցը չխաբի հանրությանը, քաղհասարակությունը կամ նույն լրագրողները կարող են հետաքննել ու հասկանալ՝ ճշմարի՞տ է ԶԼՄ-ն ներկայացրել իրական սեփականատիրոջը, թե՝ քողարկվում է պատվիրատուն»,- հավելեց նա։ 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին