Կարևոր իրադարձություններ

Սեփական ուժերի նկատմամբ հավատը հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել և վարակել մյուսներին. Նիկոլ Փաշինյան

05 Մարտ, 2020 15:20
Սեփական ուժերի նկատմամբ հավատը հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել և վարակել մյուսներին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Փաշինյանն ընդգծել է՝ Վազգեն Սարգսյանի գործունեությունը՝ որպես ազատամարտիկի, արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքը իր ուժերի նկատմամբ, փոխել սեփական ժողովրդի ճակատագիրը, սեփական ժողովրդի ապագան:

 
«Ես կարծում եմ՝ այդ հավատը 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել և վարակել է հարյուրավոր, հազարավոր մեր ուրիշ հայրենակիցների, այդ հավատի շնորհիվ է, որ տեղի է ունեցել հաղթանակը Արցախյան ազատամարտում»,- ասել է նա:
 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին