Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան չի չեղարկվել

05 Մարտ, 2020 15:03
Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան չի չեղարկվել

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իբր չեղարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն, չի համապատասխանում իրականությանը։

Այսօր լրատվականներից մեկը վերլուծություն էր հրապարակել` հայտնելով, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն Մոսկվան չեղարկել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։ Ըստ հեղինակի՝ դրանով Կրեմլը իր վերաբերմունքն է արտահայտում երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանի դատավարական գործընթացին։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմից տեղեկացրին, որ տարածվող տեղեկությունը կեղծ է։ Վարչապետի այցը ՌԴ չի չեղարկվել, այժմ իրականացվում են նախապատրաստական աշխատանքները։ 

Հիշեցնենք, դեռևս նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը ռուսական «Коммерсантъ» թերթի հետ զրույցում հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2020 թվականի առաջին կեսին պաշտոնական այցով պատրաստվում է մեկնել Ռուսաստան։

Նույն պայմանավորվածության համաձայն՝ տարվա երկրորդ կեսին սպասվում է ՌԴ նախագահի պատասխան այցը Հայաստան։

 

Լրահոս

Դիտել ավելին