Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

05 Մարտ, 2020 13:26
Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է, որ «Եռաբլուր» է եկել իր ընկերոջ ծննդյան օրվա առիթով: Նա հիշել է մի փոքրիկ դրվագ, թե ինչպես են շատ տարիներ առաջ նշել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը. «Սրանից մոտավորապես 17 թե 18 տարի առաջ էր, Վազգենի և իմ փոքր տղայի ծննդյան օրը միասին ենք տոնել: Վազգենի նման՝ վազգենավարի քեֆ արեցինք»:

Նախագահ Սարգսյանը պանթեոնում ծաղիկներ է դրել նաև զորավար Անդրանիկի գերեզմանին և հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

 

Լրահոս

Դիտել ավելին