Կարևոր իրադարձություններ

Թրամփը ասել է , թե ինչու են ԱՄՆ-ում քիչ կորոնավիրուսով վարակվածության դեպքերը

05 Մարտ, 2020 13:20
Թրամփը ասել է , թե ինչու են ԱՄՆ-ում քիչ  կորոնավիրուսով վարակվածության դեպքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա, հակառակ բազմաթիվ փորձագետների խորհուրդների, կորոնավիրուսի բռնկման պատճառով որոշել է փակել սահմանը Չինաստանի հետ. ուստի այժմ Միացյալ Նահանգներում վարակվածության դեպքերը շատ քիչ են, հայտնում է Fox News- ը. այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

«Հակառակ իմ աշխատակազմում աշխատող շատ մասնագետների խորհուրդներին՝ ես փակել եմ սահմանները Չինաստանի հետ, ուստի մենք ունենք շատ քիչ թվով մարդկանց վարակվածության դեպքեր, որոնց մասին մենք իսկապես պետք է անհանգստանանք», - ասել է Թրամփը հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Չնայած այդքան շատ մարդկանց խորհուրդներին՝ ես փակեցի սահմանները, և սա, ինչպես պարզվեց, շատ իմաստուն որոշում էր», - հավելեց նա:

«Եթե մենք համեմատվենք այլ երկրների հետ, մենք ունենք շատ քիչ թվով վարակված մարդիկ այն բանի շնորհիվ, որ մենք փակել ենք սահմանները», - ասաց Թրամփը:

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին