Կարևոր իրադարձություններ

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. կլրանար սպարապետի 61 տարին

05 Մարտ, 2020 12:05
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. կլրանար սպարապետի 61 տարին

Այսօր ՀՀ առաջին պաշտպանության նախարար, Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 61 տարեկան:

Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ է եղել 1999 թվականի հունիսի 11-ից մինչեւ իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը:

Նա իր ակտիվ գործունեությունն սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում մասնակցել է ռազմական գործողությունների՝ մինչեւ 1994 թվականը, երբ կնքվեց «զինադադար», ու դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի պատմության հզոր քաղաքական գործիչներից մեկը:

Վազգեն Սարգսյանին տրվել է հերոսական սպարապետ պատվանունը, քանի որ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության եւ Հայկական բանակի կայացման գործում: 

Շնորհվել է Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի ազգային հերոս բարձրագույն կոչումները: 

 

Լրահոս

Դիտել ավելին