Կարևոր իրադարձություններ

Այսօր Սիրիայի հարցով կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը

05 Մարտ, 2020 10:50
Այսօր Սիրիայի հարցով կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը

Մարտի 5-ին Մոսկվայում Սիրիայի հարցով բանակցություններ կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանակցությունների նախաշեմին Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Ըստ գործակալության՝ Ռուսաստանը վերջին օրերի ընթացքում 5 ռազմանավ է ուղարկել Սիրիա, որոնցից 3-ի մասին չի հայտարարվել:

Հիշեցնենք՝ Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում: Սիրիայի կառավարական զորքերը ռուսական զինուժի օգնությամբ փորձում են հետ վերցնել Իդլիբը Սիրիայի ընդդիմադիր ուժերից, որոնց աջակցում է Անկարան:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին