Կարևոր իրադարձություններ

Պարեկների դասընթացներ. Քննությունը չհանձնողներին՝ բարի ճանապարհ. «Ժամանակ»

05 Մարտ, 2020 09:03
Պարեկների դասընթացներ. Քննությունը չհանձնողներին՝ բարի ճանապարհ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Առաջիկայում ոստիկանության ուսումնական հաստատությունում՝ Ոստիկանության ակադեմիայում, կսկսվեն պարեկների նախնական մասնագիտական կրթության դասընթացներ: Միայն այդ դասընթացները անցած և քննությունները հաջողությամբ հանձնած անձինք կնշանակվեն պարեկներ:

Ինչպես արդեն նշել էինք, Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների միավորման արդյունքում ստեղծվելու է Պարեկային ոստիկանություն: Բայց դա չի նշանակում, որ այդ երկու ծառայությունների աշխատակիցները ինքնաբերաբար դառնալու են Պարեկային ոստիկանության աշխատակիցներ, նրանք դեռ պետք է անցնեն դասընթաց և հանձնեն քննություն: Իսկ չհանձնողներին՝ բարի ճանապարհ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին