Կարևոր իրադարձություններ

Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի թեկնածու ունի. «Փաստ»

05 Մարտ, 2020 08:10
Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի թեկնածու ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցում իշխանությունները որոշում կայացնելուն շատ մոտ են: Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ իշխանության թեկնածուն ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է: 

Վերջինիս հարցերը իշխանության բարձր օղակներում լուծել է Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի օգնական, իսկ հիմա ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:

Վահրամ Դումանյանը ՀԱԿ համակիր է, Բաբկեն Արարքցյանի երկարամյա ընկերը, իսկ Սամվել Կարաբեկյանը երկար տարիներ եղել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչը: 

ԿԳՄՍ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում սովորելու ընթացքում աջակցել է հենց Սամվել Կարաբեկյանը: Բացի դրանից, Վահրամ Դումանյանը, Սամվել Կարաբեկյանն ու Արայիկ Հարությունյանը 2008 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի շարժման ակտիվ մասնակիցներ են: 

Հիմա բոլորը սպասում են ԵՊՀ ռեկտորի հարցում վերջնական որոշմանը, որը կայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Մեր աղբյուրը նշում է, որ փաստացի Վահրամ Դումանյանը ԵՊՀ ռեկտոր կդառնա Փաշինյան-Տեր-Պետրոսյան մեծ գործարքի արդյունքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին