Կարևոր իրադարձություններ

Ես օգտատերերի հարցերը, տեսակետները չեմ մեկնաբանում. Աննա Նաղդալյանը՝ Մարիա Զախարովայի արտահայտության մասին. «Հրապարակ»

05 Մարտ, 2020 08:02
Ես օգտատերերի հարցերը, տեսակետները չեմ մեկնաբանում. Աննա Նաղդալյանը՝ Մարիա Զախարովայի արտահայտության մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան բավականին ակտիվ է սոցցանցերում, նա արձագանքել էր Արթուր Դանիելյանի հարցադրմանը և Ձեզ էլ «թեգ» էր արել, սակայն Դուք չէիք արձագանքել, ինչո՞ւ. հարցրինք ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանին։ «Իմ գործելաոճն այլ է. ես օգտատերերի հարցերը, տեսակետները չեմ մեկնաբանում»: Բոլոր դեպքերում տեսակետ կա, որ Զախարովան, այսինքն՝ ՌԴ ԱԳՆ-ն, որոշակի մեսիջներ էր հղում ՀՀ իշխանություններին։ «Ես չեմ մեկնաբանելու իմ գործընկերոջը` սոցցանցում, դա իր անձնական տիրույթն է»: Զախարովան ասել էր՝ եթե հարց ունեք, կանչեք Աննա Նաղդալյանի «դուխը»՝ հոգին․ ի՞նչ նկատի ուներ նա, ասում են՝ ավելի շատ Նիկոլ Փաշինյանին նկատի ուներ։ «Չեմ մեկնաբանելու, արդեն ասացի»:

 Փորձագետներն ասում են, որ վարչապետի և ԱԳՆ-ի միջև որոշակի տարընթերցումներ կան․ վարչապետն ասում է մի բան, հետո ԱԳՆ-ն ստիպված է լինում դրանք «սրբագրել», բերել ինստիտուցիոնալ տեսքի։ «Երկու գերատեսչությունների միջև աշխատանքը խիստ բնականոն ընթանում է, նման տպավորություններն ու կարծիքները որևէ աղերս չունեն իրականության հետ»: Իսկ թարգմանական կիքսերն ինչպե՞ս կբացատրեք՝ արդեն որերորդ անգամ ասվում է մեկ բան, թարգմանվում` բոլորովին այլ բան։ «Մեր դեպքում թարգմանական «կիքս» չի եղել, եղել է ելույթի տեղադրման ժամանակ տեխնիկական վրիպակ. Դուք այս պահին խոսում եք ԱԳՆ խոսնակի հետ, մնացյալը ես չեմ կարող մեկնաբանել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին