Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    497
    503

  • EUR

    533,5
    545,5

  • RUB

    6,36
    6,71

Կարևոր իրադարձություններ

35-ամյա տղամարդը խոհանոցային դանակով մի քանի անգամ խփելով սպանել է 81-ամյա կնոջը

04 Մարտ, 2020 23:20
35-ամյա տղամարդը խոհանոցային դանակով մի քանի անգամ խփելով սպանել է 81-ամյա կնոջը

Մարտի լույս 4-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 216 շենքի բնակարանում կնոջ դի կա։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ 81-ամյա տանտիրուհուն սպանել են․ դիակի զննությամբ հայտնաբերվեցին կտրած-ծակած վերքեր։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք առանձնապես ծանր հանցագործությունից ժամեր անց արդյունք տվին։ Հրազդանի ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզային վարչության և քննչական մարմնի ծառայողների հետ, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, որոնց, նախաքննության շահերից ելնելով, չենք անդրադառնա։

Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ կնոջը հյուրընկալվել էր Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Վեճ էր սկսվել, որի ընթացքում տղամարդը խոհանոցային դանակով մի քանի անգամ խփել էր տարեց կնոջը։ Կասկածվողը մարտի 4-ի լուսադեմին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին