Կարևոր իրադարձություններ

Աննա Նաղդալյանը՝ Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին

04 Մարտ, 2020 22:06
Աննա Նաղդալյանը՝ Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է  Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցին․

Հարց. «Ինչպես հայտնի դարձավ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին, խոսքը մասնավորապես նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: Արդյոք երբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ մտնելը»:

Պատասխան. «Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր: 

Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է տրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրվել է քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիր: Դա ենթադրում է, որ երկու երկրների քաղաքացիները կարող են ID քարտերով ազատ ելք ու մուտք ունենալ:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին