Կարևոր իրադարձություններ

Երևանում կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են 2 քաղաքացի

04 Մարտ, 2020 21:10
Երևանում կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են 2 քաղաքացի

Այսօր՝ մարտի 4-ին, 18:30-ի սահմանում, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Էրեբունի» բուժկենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և Քննչական կոմիտեի քննիչները:

Ըստ աղբյուրի՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ խումբը: Ավտոտնակի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին