Կարևոր իրադարձություններ

Թող որևէ համայնքապետ իշխանությանը արջի ծառայություն չմատուցի․ Սուրեն Պապիկյան

04 Մարտ, 2020 20:20
Թող որևէ համայնքապետ իշխանությանը արջի ծառայություն չմատուցի․ Սուրեն Պապիկյան

Այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Հայկ Գևորգյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար, «այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց․ «Ստուգվե՞լ են արդյոք տարածվող տեղեկությունները, որ մարզպետները իրենց մոտ են հրավիրում համայնքապետերին եւ առաջարկում աշխատել «այո»-ի օգտին»

Հարցին ի պատասխան Պապիկյանը պատասխանեց․

«Ես բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի, «այո»-ի շտաբի, առավել եւս Տարածքային կառավարման նախարարության որեւէ ներկայացուցչի կողմից կարող է կլինել նման հրահանգ: Թող որեւէ համայնքապետ իշխանությանը արջի ծառայություն չմատուցի»։

Ըստ Պապիկյանի, այդ տեղեկությունների տարածումը ունի մանիպուլյատիվ նշանակություն:

«Որեւէ մեկը չի կարող ՀՀ քաղաքացուն բռնանալ: Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է ասենք՝ եթե դու համայնքապետ ես, չպետք է ուզենաս, որ սահմանադրական փոփոխությունները հաղթեն: Այս տեղեկությունների տարածմամբ մեզ ուզում են տանել դաշտ, որ մենք ասենք հանկարծ ու հանկարծ չշփոթվեք ու այո քվեարկեք: ՀՀ բոլոր քաղաքացիներն են սահմանադրական փոփոխությունների շահառուն եւ մենք մեր լիազորությունները չշրջանցելով միեւնույն ժամանակ տուրք չենք տալու ձեր մանիպուլյատիվ քայլերին։ Հասցեատերերը գիտեն՝ ում մասին եմ ասում»,- նշեց Պապիկյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին