Կարևոր իրադարձություններ

Քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է «Նուբարաշեն», «Արմավիր» և «Գորիս» ՔԿՀ-ների նորանշանակ պետերին

04 Մարտ, 2020 19:38
Քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է «Նուբարաշեն», «Արմավիր» և «Գորիս»   ՔԿՀ-ների նորանշանակ պետերին

Այսօր՝ մարտի 4-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանին: Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից։

Նույն օրը քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանին, իսկ ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը «Գորիս» ՔԿՀ-ում ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Սամվել Մկրտչյանին: 

Արտակ Հարությունյանը և Վահե Պապոյանը ՔԿՀ-ներում անցկացրել են նաև խորհրդակցություններ, որոնց ընթացքում մեկ անգամ ևս կարևորել են քրեակատարողական ծառայության որդեգրած նոր քաղաքականությունը, մասնավորապես օրենքի և պետության գերակայության սկզբունքները։ Անդրադարձել են նաև ծառայողական պարտականությունների անշեղորեն կատարմանը, պրոֆեսիոնալիզմին, ծառայողների մշտական ինքնակրթվելուն, ծառայությունը բարեխիղճ ու օրինապահ կատարելուն՝ պահպանելով ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները: Առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես քրեական ենթամշակույթի հաղթահարման և կոռուպցիայից զերծ մշակույթ ձևավորելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին