Կարևոր իրադարձություններ

Եթե քննարկումների արդյունքում կգանք այն տեսակետին, որ կա հանրաքվեի անհրաժեշտություն, որևէ բանով կաշկանդված չենք․ վարչապետը՝ Ամուլսարի հարցի մասին

04 Մարտ, 2020 18:41
Եթե քննարկումների արդյունքում կգանք այն տեսակետին, որ կա հանրաքվեի անհրաժեշտություն, որևէ բանով կաշկանդված չենք․ վարչապետը՝ Ամուլսարի հարցի մասին

Այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե պատրաստվում է արդյո՞ք հանրաքվեի դնել Ամուլսարի հարցը։

«Եթե քննարկումների արդյունքում կգանք այն տեսակետին, որ կա այդպիսի անհրաժեշտություն, որեւէ բանով կաշկանդված չենք: Մենք, եթե մինչեւ հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է՝ չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնենք»,- պարզաբանեց վարչապետը:

Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ քաղաքացիների կողմից տարբեր հարթակներում բարձրաձայնվել է հանրաքվեի անհրաժեշոտության մասին։

«Եթե Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով օրինակ, Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ։ Եթե այդպիսի հնարավորություն կա, ինչո՞ւ  ադպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի նախաձեռնություն, եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն դա զուտ իրավական հարց է, որին այս պահին պատրաստ չեմ պատասխանել»,-եզրափակեց վարչապետը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին