Կարևոր իրադարձություններ

Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի հայցը վարույթ է ընդունվել

04 Մարտ, 2020 18:12
Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի հայցը վարույթ է ընդունվել

Երեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանի կողմից, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թովմասյանը հայցադիմում էր ներկայացրել վարչապետի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցի առիթը վարչապետի այն հայտարարությունն էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին