Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների վերաբերյալ Փաշինյանն արդեն որոշում ունի

04 Մարտ, 2020 17:37
ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների վերաբերյալ Փաշինյանն արդեն որոշում ունի

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը ասաց, որ մարտի 19-ին լրանում է այն ժամկետը, որ ԱԱԾ և ոստիկանության պետերը կարող են ժամանակավոր պաշտոնակատարով ներկայացված լինել։ Պատգամավորը վարչապետին հարցրեց՝ ի՞նչ որոշում ունի այդ ամսաթվին ընդառաջ, արդյո՞ք մտադիր է ներկա ղեկավարներին նշանակել կառույցների պետերի պաշտոններում։

«Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է պաշտոնակատարների ժամանակ իրականացված աշխատանքներին, վարչապետն ասաց, որ իրավապահ համակարգում ընդհանրապես խնդիրներ կան, բայց այդ խնդիրների պատասխանատվությունը ամբողջությամբ պետք չէ դնել  պաշտոնակատարների վրա։

Փաշինյանի խոսքով՝ խնդիրներ կան ամբողջ պետական կառավարման համակարգում, և իրենք մոտ են խնդիրները ճիշտ ախտորոշելուն։

 

Լրահոս

Դիտել ավելին