Կարևոր իրադարձություններ

Երևանի խոշոր սուպերմարկետներում իրականացվում են ախտահանման աշխատանքներ. ՍԱՏՄ

04 Մարտ, 2020 17:45
Երևանի խոշոր սուպերմարկետներում իրականացվում են ախտահանման աշխատանքներ. ՍԱՏՄ

Թեև իրացման ցանցերում ախտահանման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները կարող են անմիջականորեն հպվել:

Տեսչական մարմինը իրացման բոլոր կետերին հորդորում է իրենց տարածքներում ևս անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ թույլ չտալու համար հնարավոր վարակների տարածումը:

 

Լրահոս

Դիտել ավելին