Կարևոր իրադարձություններ

Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ Լուվրը բացվեց

04 Մարտ, 2020 16:10
Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝  Լուվրը բացվեց

Աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը` Փարիզի Լուվրը, այսօր բացվեց այցելուների համար: Լուվրը բացվեց կորոնավիրուսի տարածման հետ կապված աշխատակիցների վախերի պատճառով երկու օր փակ մնալուց հետո:
«Չորեքշաբթի, մարտի 4, Լուվորը բաց է», - գրված է թանգարանի Twitter-ի էջում:

Հիշեցնենք , որ կիրակի օրը Լուվրը այցելուների համար չբացվեց ՝ կորոնավիրուսի հետ կապված աշխատակիցների ժողովի պատճառով: Երկուշաբթի օրը այն փակ մնաց ՝ հիվանդության տարածման հետ կապված աշխատակազմի մտահոգությունների պատճառով, իսկ երեքշաբթի թանգարանում արձակուրդ էր:

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին