Կարևոր իրադարձություններ

Շվեդիայի թագավորական ընտանիքում համալրում է սպասվում (լուսանկարներ)

16 Հոկտեմբեր, 2015 22:50
Շվեդիայի թագավորական ընտանիքում համալրում է սպասվում (լուսանկարներ)

Շվեդիայի թագավորական ընտանիքը պատրաստվում է համալրվել նոր անդամով. թագաժառանգ արքայազն Կառլ Ֆիլիպն ու նրա կինը տեղեկացրել են սպասված հղիության մասին։

Ինչպես նշում է Tatler-ը, արքայազնի կինը` Սոֆիա Հելքվիստը, որ ամուսնությունից հետո դարձել է արքայադուստր Սոֆիա, Վերմլանդի դքսուհի, լույս աշխարհ կբերի իր առաջնեկին 2016թ. ապրիլին։

Աղբյուրը հիշեցնում է, որ Կառլ Ֆիլիպի և նրա 30-ամյա ընտրյալի հարսանեկան ճոխ արարողությունը կայացել է ամռան սկզբին` մայրաքաղաք Ստոկհոլմում։

 

Լրահոս

Դիտել ավելին