Կարևոր իրադարձություններ

Ռոհանին մեկնաբանել է Իրանին օգնելու ԱՄՆ առաջարկը

04 Մարտ, 2020 15:20
Ռոհանին մեկնաբանել է Իրանին օգնելու ԱՄՆ առաջարկը

Միացյալ Նահանգները, առաջարկելով օգնություն Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, միայն «կարեկցանքի դիմակ» է դրել: Եթե Վաշինգտոնը իսկապես ցանկանում է օգնել, թող վերացնի պատժամիջոցները, այսօր ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. տեղեկացնում է Ռիա Նովոստին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Իրանին նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց Թեհրանը պետք է խնդրի դա:

«Նրանք կարեկցանքի դիմակ էին դրել ՝ ասելով, որ իրենք ուզում են օգնել իրանական ժողովրդին: Եթե դուք իսկապես ասում եք ճշմարտությունը, վերացրեք պատժամիջոցները՝ գոնե դեղերի նկատմամբ: Դա առաջին քայլն է: Ասեք, որ դուք սխալներ եք թույլ տվել Իրանի նկատմամբ և ներողություն խնդրեք », - հայտարարեց Ռոհանին:

Նա նաև կրկնեց, որ Իրանը կփորձի հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հնարավորինս կարճ ժամանակահատվածում և նվազագույն կորուստներով: Նրա խոսքով ՝ կորոնավիրուսը տարածվել է երկրի գրեթե բոլոր նահանգներում:

 

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին