Կարևոր իրադարձություններ

Թուրքիան հայտարարել է Ասադի 300 զինվորականների ոչնչացման մասին

04 Մարտ, 2020 12:50
Թուրքիան հայտարարել է Ասադի 300 զինվորականների ոչնչացման մասին

Անցած օրերի ընթացքում Թուրքիան ոչնչացրել է Սիրիայի Իդլիբ նահանգում Բաշար Ասադի ռեժիմի ևս 299 զինվորականի, հայտնում է NTV-ն:

Հայտնի է նաև 2 թուրք զինվորի մահվան և 9 վիրավորի մասին:

Մարտի 2-ի երեկոյան Անկարայում ամփոփված արդյունքների համաձայն՝ «Գարնանային վահան» գործողության ընթացքում, որը մեկնարկել էր մարտի 1-ին, թուրքական բանակն արդեն ոչնչացրել է երկու մարտական ինքնաթիռ, 135 տանկ, 86 զենք, 16 ականանետ, 77 զրահապատ մեքենա, 9 զինամթերքի պահեստ և ոչնչացրել Ասադի բանակի 2557 անդամների:

 

Լրահոս

Դիտել ավելին