Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի նախահարձակ գործողություններից տուժած զինծառայողները կփոխհատուցվեն. ԱԺ-ն ընդունեց 13 օրինագիծ

04 Մարտ, 2020 11:36
Հակառակորդի նախահարձակ գործողություններից տուժած զինծառայողները կփոխհատուցվեն. ԱԺ-ն ընդունեց 13 օրինագիծ

ԱԺ-ն ընդունեց 13 օրինագիծ։ Ստորև ներկայացվում են այսօր կատարված աշխատանքները՝

  • «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն,
  • «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 111 կողմ, 1 ձեռնպահ ձայներով,
  • Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն,
  • Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցն ընդունվեց 113 կողմ ձայներով,
  • Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց 93 կողմ, 12 ձեռնպահ ձայներով,
  • Կառավարության ներկայացրած վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Քրեական օրենսգրքում օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 112 կողմ ձայներով,
  • Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 114 կողմ ձայներով,
  • «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քվեարկությունից առաջ նախագծի հեղինակ Արտակ Մանուկյանն առաջարկեց դեմ քվեարկել, որպեսզի նախագիծը վերադառնա առաջին ընթերցման ռեժիմ՝ շտկումներ կատարելու համար: Նախագիծը չընդունվեց 15 կողմ, 88 դեմ, 10 ձեռնպահ ձայներով, այն վերադարձավ առաջարկությունների ընդունման փուլ,
  • Կառավարության ներկայացրած «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստակամության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով,
  • Կառավարության ներկայացրած «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցն ընդունվեց 113 կողմ ձայներով,
  • Կառավարության ներկայացրած «Նյութական պահուստի» մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 114 կողմ ձայներով,
  • Կառավարության ներկայացրած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 113 կողմ ձայներով,
  • Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 11 կողմ ձայներով:
 

Լրահոս

Դիտել ավելին