Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում պտտահողմի զոհերի թիվը հասել է 25-ի

04 Մարտ, 2020 10:40
ԱՄՆ-ում պտտահողմի զոհերի թիվը հասել է 25-ի

ԱՄՆ Թեննեսի նահանգում հզոր պտտահողմն առնվազն 25 մարդու կյանք է խլել։ Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի մասին։ Անհետ կորածների որոնումները շարունակվում են։ Նահանգի կենտրոն հանդիսացեղ Նեշվիլ քաղաքում ավերվել է մոտ 50 տուն, հիվանդանոցներ է տեղափոխվել 150 մարդ։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների հարցերով նահանգային վարչությունը։

Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ։ Բազմաթիվ հոսանքալարերի վնասման պատճառով 73 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մարտի 6-ին այցելել տարերային աղետից տուժած տարածաշրջան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին