Կարևոր իրադարձություններ

Բաց ռեժիմից մինչեւ պայմանական․ ԱԱԾ-ն ու Ալրաղացի Լյովիկի գործով գործարքը. «Ժողովուրդ»

04 Մարտ, 2020 08:34
Բաց ռեժիմից մինչեւ պայմանական․ ԱԱԾ-ն ու Ալրաղացի Լյովիկի գործով գործարքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Մինչ ՀՀ իրավապահները սպասում են Ռուսաստանի պատասխանին՝ Ալրաղացի Լյովիկ մականունով նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանին ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա դեմ ցուցմունք տված անձինք իրավապահների հետ գործարքի արդյունքում հայտնվել են ազատության մեջ: ԱԱԾ-ն առաջինը հարցաքննել է գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի հիմնադիր Արա Կարապետյանին, որը առավել հայտնի է Կոշիկի Արա անունով:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ալրաղացի Լյովիկի գործով 10 դատապարտյալները, ըստ էության, համագործակցել են ԱԱԾ-ի հետ, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն փոխադարձաբար նպաստել է նրանց պատժի կրման հարցում: Ալրաղացի Լյովիկի գործով դատապարտյալ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը դուրս է եկել կիսաբաց ռեժիմ. ամենայն հավանականությամբ, այդպես է նաեւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի պարագայում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին