Կարևոր իրադարձություններ

Հանրաքվեն ու վեթինգը՝ միասին. դատավորներից ազատվելու մեխանիզմը գործի է դրվել. «Ժողովուրդ»

04 Մարտ, 2020 08:10
Հանրաքվեն ու վեթինգը՝ միասին. դատավորներից ազատվելու մեխանիզմը գործի է դրվել. «Ժողովուրդ»

«ժողո­վուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ խորհրդարանն ի վերջո սկսեց քննարկել «Հայաստանի Հանրապետության դա­տական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փա­թեթը, որը հանրության մեջ տպավորվել է որպես վեթինգի նախագիծ: 

Եվ «ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորել են սահմա­նադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ կյանքի կոչել նաև դատական համակարգի մաքրման աշխատանքները: Ընդ որում, իշխանությունը նպատակ ունի այն երկրորդ ընթերցման բերել շատ արագ՝ հաջորդ քառօրյայում, ու մինչև ապրիլ ամիսը վերջնական տեսքով ունենալ նախագիծը: 

Եվ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ ար­դարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, որոշել են դիմել խորամանկու­թյան և այս փաթեթն անվանում են դատավորների բարեվարքության ստուգման հետ կապված օրենքի նախագիծ՝ խուսափելով վեթինգ տերմինից: 

Իսկ պատճառն էլ պարզ է. այս օրենքի նախագծերը դեռևս անցած տարի էին Աժ պետական-իրավական հանձ­նաժողովի նիստերի ժամանակ քննարկվում, բայց դրանք ինչ-որ մի պահի սառեցվել էին, հիմա կրկին իշխանությունները լծվել են դատավորներին «դարձի բերելու» գոր­ծընթացին: 

Առաջին անգամ այդ մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 20-ին՝ ասելով, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Եվ նրա հայտարարությունից անմիջա­պես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել, սակայն այն այդպես էլ վերջ­նական տեսքի չէր բերվել, քանի որ իշխանությունները մտափոխվել էին՝ որոշելով, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել սահմանադրական բարեփո­խումների միջոցով, ինչը կնպաստեր նաև դատական համակարգի առողջացմանը: Սա­կայն, ի վերջո, կրկին քննարկումներից հետո իմքայլականները եկել են այն եզրակացու­թյան, որ պետք է վերադառնալ առաջին ծրագրին, և պետք է լինի վեթինգ: Եվ ահա այժմ էլ իշխանությունները որոշել են արագացնել գործընթացը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին