Կարևոր իրադարձություններ

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Յուրի Խաչատուրովին «հարցաքննության» է հրավիրել. «Հրապարակ»

04 Մարտ, 2020 08:03
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Յուրի Խաչատուրովին «հարցաքննության» է հրավիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը «հարցաքննության» ծանուցագիր է ուղարկել ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։ Նիստի օրը դեռևս կոնկրետ որոշված չէ։

Ամենայն հավանականությամբ, ԱԺ հերթական նիստերը վերջացնելուց հետո հանձնաժողովը օր կնշանակի։ Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկին հրավիրված էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Քննարկվում է նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին հրավիրելու հարցը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
 

Լրահոս

Դիտել ավելին