Կարևոր իրադարձություններ

«Խնդրում եմ պարոն վարչապետին՝ 30 տարվա իմ արժանապատիվ քաղաքացիության համար ինձ շնորհել ՀՀ անձնագիր, որպեսզի մասնակցեմ հանրաքվեին»․ Ալիս Դուրյան

03 Մարտ, 2020 21:23
Հեղինակ՝ Ալիս Դուրյան
«Խնդրում եմ պարոն վարչապետին՝ 30 տարվա իմ արժանապատիվ քաղաքացիության համար ինձ շնորհել ՀՀ անձնագիր, որպեսզի մասնակցեմ հանրաքվեին»․ Ալիս Դուրյան

Աշխարհահռչակ հայ դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ երգչուհի Ալիս Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1991թ-ից, անկախության առաջին իսկ օրերից, ամուսնուս՝ Օհան Դուրյանի հետ, մշտապես հաստատվեցինք հայրենիքում: Ապրեցինք ու ծառայեցինք մեր ժողովրդին, օգնեցինք մեր հայրենակիցներին ու պայքարեցինք միասնաբար, երբեք ու երբեք չհուսահատվեցինք ու մշտապես եղանք պայքարի առաջին շարքերում;

Ավա՜ղ, մաեստրոյին չվիճակվեց տապալված տեսնել ավազակների ռեժիմը և ցնծալ հաղթանակի համար: Այսօր ժողովուրդն է իշխանության տերը Հայաստանում: Ամեն անգամ պանթեոնում, մաեստրոյի շիրիմի առջև, ես և Վահանը մաեստրոյին խոստանում էինք հաղթանակ:
Կեցցեք Նիկոլ ու մեր սիրելի ժողովուրդ: Այս գրությամբ խնդրում եմ պարոն վարչապետին՝ 30 տարվա իմ արժանապատիվ քաղաքացիության համար ինձ շնորհել ՀՀ անձնագիր, որպեսզի մասնակցեմ հանրաքվեին և «այո» ասեմ ժողովրդի իշխանությանը, հեղափոխության լիակատար հաղթանակին՝ ընդմիշտ փակելով արյան, թալանի, կեղծիքի ու անարդարությունների մղձավանջային էջը»:

 

Լրահոս

Դիտել ավելին