Կարևոր իրադարձություններ

Եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածելը, որ ես կարող եմ․ Նիկոլ Փաշինյան

03 Մարտ, 2020 20:46
Եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածելը, որ ես կարող եմ․ Նիկոլ Փաշինյան

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում վարչապետը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կառավարության վարած կադրային քաղաքականությունը։

«Չեմ կարող ասել, որ մեր կադրային քաղաքականությունը իդեալական է։ Մենք իդեալական չենք և դա լավ է։ Յուրաքանչյուր մարդու ամենամեծ ուսուցիչն իր սխալներն են, որովհետև ,եթե քո շրջապատում ամեն ինչ իդելական է, դու փոխելու եւ փոխվելու անհրաժեշտություն չունես»,-ասել է վարչապետը: 

«Հետո երբ այդ թեմայով մտածում, տանջվում եմ, ինձ օգնության է գալիս Սուրբ գիրքը: Ասում է՝ եթե դու ի վիճակի չես այնպիսի կադրային քաղաքականություն վարես, որ դավաճանություն չլինի, ապա դու որքանով ես իվիճակի օրինակ՝ ղեկավարել երկիրը։ Ու Սուրբ գիրքը գալիս է օգնության, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաներ կայիր: Այնպես, որ եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածելը, որ որևէ վարչապետ կամ ես, կարող եմ այդպիսի քաղաքականություն վարել»,-հավելեց վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին